«Հարկային օրենսգրքի և հակակոռուպցիոն համապատասխանության ներդրման հնարավորությունները» թեմայով դասընթացներ ՝ Երևանում և մարզերում

Առևտրաարդյունաբերական պալատը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» -ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից, անց է կացրել «Հարկային օրենսգրքի փոփոխությունները և հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թեմայով դասընթացների շարքը: Դասընթացները նպատակ են հետապնդում բարձրացնել մասնավոր հատվածի տեղեկացվածության մակարդակը հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների և գործարար վարվելակարգի կանոնների ներդրման վերաբերյալ: […]

ՀՀ-ում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի իրականացման մասին

Ամերիկյան հեղինակավոր FSPA բոլգը անդրադարձել է ՀՀ-ում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի իրականացմանը։ «Հայաստանն այժմ ունի ամենանպաստավոր քաղաքական իրավիճակը և իրապես հակակոռուպցիոն համակարգի ներդրման հնարավորություն կա։ Համապատասխանության արդյունավետ կիրառումը առաջին հերթին օգտակար է Հայաստանում գործող ՓՄՁ-ների համար և հնարավորություն է ստեղծում ոչ միայն բարձրանալու միջազգային գործարար մակարդակի , այլև հիմք ստեղծելու սեփական ներքին շուկայի համար, որը նախկինում […]

Ցանցի հերթական ժողով

Դեկտեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության ցանցի հերթական նիստը: Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը  սկզբում ներկայացրեց նիստի օրակարգը և սույն թվականի դեկեմբերի 4-6 Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացած,  Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (CIPE) կողմից կազմակերպված կոնֆերանսի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես ընդգծվեց, որ CIPE-ը պատրաստակամություն է հայտնել մասնագետներ ուղարկել […]

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիր

Հոկտեմբերի 2-5-ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ դասըթացավարների վերապատրաստում՝ Հակակոռուցիան համապատասխանության ծրագրի ներդրման, դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ անկախության ապահովման, առկա ռիսկերի պարբերաբար գնահատաման և ներքին ընթացակարգերի անհրաժեշտության վերաբերյալ։  «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը  իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Գործարար շահերի պաշտպանության ցանցի և […]

Մամլո ասուլիս Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի կողմից

2018 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 11.00 Երևանում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի կողմից շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած Ազգային Գործարար Օրակարգի (ԱԳՕ) շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացումը։ Ազգային Գործարար Օրակարգի հիմնական առաջնահերթությունները ուղված են եղել ՓՄՁ քաղաքականության բարելավմանն, հարկային և տեսչական բարեփոխումներին։ ՓՄՁ քաղաքականության բարելավման նպատակով որպես լուծում ի թիվս այլ հարցերի, […]

Կլոր սեղան- քննարկում հարկային և տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ

Օգոստոսի 22-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հարկային քաղաքականության և պետական տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (ԳՇՊՑ) կազմած առաջարկությունների կլոր սեղան-քննարկում:Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարության […]

Քննարկում ՓՄՁ քաղաքաքականության բարելավման վերաբերյալ

   Օգոստոսի 15-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Փոքր և Միջին Ձեռնարկատիրության (ՓՄՁ) վերաբերյալ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (ԳՇՊՑ) կողմից կազմած առաջարկությունների քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը:    Առկա հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ դիրքորոշում արտահայտող այս փաստաթղթում ներառված են մոտեցումների ութ կարևոր կետեր: Դրանք վերաբերում են հիմնախնդիրների […]

Աշխատաժողով նվիրված Ազգային գործարար օրակարգին

Գործարար շահերի պաշտպանության ցանցը անցկացրեց աշխատաժողով՝ “Ազգային գործարար օրակարգի ձևավորման մեթոդաμանությունը և գործընթացը” թեմայով 2015թ. դեկտեմμերի 15-ին տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության ցանցի աշխատաժողովը նվիրված Հայաստանում Ազգային գործարար օրակարգի ԱԳՕ ձևավորման և զարգացման խնդիրներին: Ազգային գործարար օրակարգի ձևավորման գործընթացը իրենից ներկայացնում է գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող առավել կարևոր և հրատապ խնդիրների բացահայտում դրանց լուծման հնարավոր […]

Կլոր-սեղանի քննարկումներ մարզերում

Ս.թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Գործարար շահերի պաշտպանության ցանցը կազմակերպեց կլոր-սեղանի քննարկումների շարք ՀՀ մարզերում: Քննարկումների նպատակն էր բացահայտել մարզերում գործարար համայնքի համար խնդրահարույց հարցերը, որը հնարավորություն կտա հաշվի առնել դրանք Ազգային գործարար օրակարգի /ԱԳՕ/ ձևավորման գործընթացի ընթացքում: Առաջին քննարկումները տեղի ունեցան Չարենցավան /Կոտայքի մարզ/ և Վայք /Վայոց Ձորի մարզ/ քաղաքներում: Քննարկումներն անցան արդյունավետ աշխատանքային մթնոլորտում: Վայք […]