Ս.թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Գործարար շահերի պաշտպանության ցանցը կազմակերպեց կլոր-սեղանի քննարկումների շարք ՀՀ մարզերում: Քննարկումների նպատակն էր բացահայտել մարզերում գործարար համայնքի համար խնդրահարույց հարցերը, որը հնարավորություն կտա հաշվի առնել դրանք Ազգային գործարար օրակարգի /ԱԳՕ/ ձևավորման գործընթացի ընթացքում:
Առաջին քննարկումները տեղի ունեցան Չարենցավան /Կոտայքի մարզ/ և Վայք /Վայոց Ձորի մարզ/ քաղաքներում: Քննարկումներն անցան արդյունավետ աշխատանքային մթնոլորտում: Վայք քաղաքում կայացած միջոցառմանը մասնակցեց նաև Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի խորհրդատու Կ. Ստանիլան, որը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց Ազգային գործարար օրակարգի մեթոդաբանությունն ու դրա իրականացման միջազգային փորձը տարբեր երկրներում: Քննարկումների ընթացքում ԳՇՊՑ-ի ներկայացուցիչները մասնակիցների ներկայացրեցին վերջերս ցանցի կողմից իրականացված հարցման արդյունքների հիման վրա ձևավորված ձեռնարկատիրությանը խոչընդոտող հիմնական հարցերի ցանկը, որի շուրջ էլ ծավալվեց բուռն քննարկումներ: Քննարկումների ընթացքում ՓՄՁ ներկայացուցիչները բրձրաձայնեցին իրենց տեսակետները ներկայացված հարցերի վերաբերյալ և առաջարկեցին համապատասխն լուծումներ: Քննարկումների արդյունքում ձևավորվեց գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի փաթեթ, որը հետագայում կվերլուծվի ԳՇՊՑ-ի կողմից և հաշվի կառնվի ԱԳՕ-ի մշակման գործընթացի շրջանակներում:
Օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Գործարար շահերի պաշտպանության ցանցը շարունակեց կլոր-սեղանի քննարկումները հանրապետության այլլ մարզերում: ԳՇՊՑ-ն միջոցառումներ կազմակերպեց Իջևան,Վանաձոր և Գյումրի քաղաքներում: Միևնույն ձևաչափով, ինչպես և նախորդ քննարկումներում՝ ԳՇՊՑ-ի ներկայացուցիչները կլոր-սեղանի մասնակիցներին ներկայացրեցին ցանցի կողմից իրականացված հարցման արդյունքների հիման վրա ձևավորված ձեռնարկատիրությանը խոչընդոտող հիմնական հարցերի ցանկը, որի շուրջ էլ ծավալվեցին քննարկումները: Քննարկումների ընթացքում ՓՄՁ ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց տեսակետները ներկայացված հարցերի
վերաբերյալ և առաջարկեցին համապատասխան լուծումներ:

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով