Գործարար շահերի պաշտպանության ցանցը անցկացրեց աշխատաժողով՝ “Ազգային գործարար օրակարգի ձևավորման մեթոդաμանությունը և գործընթացը” թեմայով

2015թ. դեկտեմμերի 15-ին տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության ցանցի աշխատաժողովը նվիրված Հայաստանում Ազգային գործարար օրակարգի ԱԳՕ ձևավորման և զարգացման խնդիրներին: Ազգային գործարար օրակարգի ձևավորման գործընթացը իրենից ներկայացնում է գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող առավել կարևոր և հրատապ խնդիրների բացահայտում դրանց լուծման հնարավոր տարբերակների քննարկում և իրականացում: ԱԳՕ-ի կարևորությունը և դրա մշակման փորձը տարբեր երկրներում ներկայացրեց Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի ԱՄՆ փորձագետ Քամելիա Բուլատը, որը մասնավորապես ներկայացրեց ԱԳՕ-ի ներդրման առանձնահատկությունները Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Բելառուսում և այլն: Տիկ. Բուլատը անդրադարձավ նաև ԱԳՕ-ի մեթոդաբանությանը և իրականցման հիմնական փուլերին: Աշխատաժողովը անցավ բուռն քննարկումների և հարցադրումների պարզաբանման մթնոլորտում, և մասնակիցների կարծիքով էական պատկերացում տրվեց աշխարհի շատ երկրներում գործող գործարար շահերի պաշտպանության նման նորարարական գործիքի կիրառման վերաբերյալ: Մասնակիցների կողմից բարձրացված որոշ մեկնաբանություններ և առաջարկություններ ի մի կբերվեն և հաշվի կառնվեն Հայաստանում ԱԳՕ-ի գորընթացն իրականացնելիս: Ցանցի անդամ կառույցների ներկայացուոցիչները շնորհակալություն հայտնեցին Ք. Բուլատին մասնակիցների առաջ քաշած հարցադրումները պատշաճ կերպով մեկնաբանելու համար:

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով