Ամերիկյան հեղինակավոր FSPA բոլգը անդրադարձել է ՀՀ-ում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի իրականացմանը։
«Հայաստանն այժմ ունի ամենանպաստավոր քաղաքական իրավիճակը և իրապես հակակոռուպցիոն համակարգի ներդրման հնարավորություն կա։ Համապատասխանության արդյունավետ կիրառումը առաջին հերթին օգտակար է Հայաստանում գործող ՓՄՁ-ների համար և հնարավորություն է ստեղծում ոչ միայն բարձրանալու միջազգային գործարար մակարդակի , այլև հիմք ստեղծելու սեփական ներքին շուկայի համար, որը նախկինում պատկանել է օլիգարխիային»,- նշվում է հոդվածում։

Հայաստանում ՓՄՁ-ները այս ծրագրի օգնությամբ հնարավորություն կունենան նվազեցնելու գործարարության, վարկերի և ֆինանսավորման ծախսերը, ներգրավել նոր հաճախորդներ և գործընկերներ և լինել մրցունակ ներքին և միջազգային շուկաներում։ Թեև այս առավելությունները հստակ են, այնուամենայնիվ Հայաստանը պետք է կարողանա արտասհմանյան ներդրողներին ցուցադրել իր հսկայական պոտենցիալը։

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Գործարար շահերի պաշտպանության ցանցի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է հայաստանյան գործարար համայնքի շրջանում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը, որը կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.fcpablog.com/blog/2019/1/9/armenian-businesses-commit-to-compliance.html

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով