Առևտրաարդյունաբերական պալատը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» -ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից, անց է կացրել «Հարկային օրենսգրքի փոփոխությունները և հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թեմայով դասընթացների շարքը:

Դասընթացները նպատակ են հետապնդում բարձրացնել մասնավոր հատվածի տեղեկացվածության մակարդակը հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների և գործարար վարվելակարգի կանոնների ներդրման վերաբերյալ: Դասընթացի շրջանակում տրամադրվում է նաև համապատասխան տեղեկատվություն և անվճար խորհրդատվություն՝ հետագայում ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության մասնավոր ծրագրի ներդրման համար:

ՀՀ ԱԱՊ Միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ներդրման անհրաժեշտությունը, գործարար համայնքի կարևորությունը օրենսդրական փոփոխությունների գործում: Թեմաների շուրջ կազմակերպվել են առանձին քննարկումներ։

Մասնակիցները քննարկել են հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների և դրական և բացասական կողմերը՝ գործարարության համար, օրենսգրքի և հակակոռուպցիոն համապատասխանության կապը:

Դասընթացներ արդեն անց են կացվել.

  • մարտի 4-ին՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում,
  • մարտի 6-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում,
  • մարտի 11-ին՝ Արարատի մարզի Արարատ քաղաքում,
  • մարտի 22-ին՝Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

Մարտի 29-ին տեղի է ունեցել եզրափակիչ դասընթացը՝ Երևանում:  Դասընթացին մասնակցել են ընկերությունների բաժնետերեր, տնօրեններ, խորհրդի անդամներ, հաշվապահներ, իրավաբաններ:

Դասընթացի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ  մեր ֆեյսբության էջում տեղադրված տեսանյութերից:

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով